Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի տեղ՝ լակոտ, մի տեղ՝ շուն շան որդի

Մի տեղ՝ լակոտ, մի տեղ՝ շուն շան որդի
23.10.2023 | 17:38

Գիտե՞ք կրկնակի ցավը որն է.

որ մենք նախ դավաճանել, պարտվել ենք ինքներս մեզ և հետո նոր՝ պարտվել ենք ոչ թե ուժեղ ու մեզ գերազանցող հակառակորդի, արժանի առաջնորդի ու ստրատեգի, այլ հոգեբանական մի շարք բարդույթներով, չինքնահաստատված, «աբիժնիկ» մի լակոտի:

Մենք մեր հայրենիքի զգալի մի մասը տվել ենք բախտախնդիր, անֆասոն, աննորմալ ու ամորալ մի լակոտի:

Մեզանից մեր պատմական հայրենիքի ամենահայկական մասը խլել է միջինասիական յայլեքից եկած անդեմ-անհայրենիք ոմն լակոտ:

Եվ այդ ոմն դիկտատոր քոչվոր ցեղապետը դեռևս անհայտ ժամանակով վայելելու է մեր Արցախը:

Նայում ես արածը, լսում ես ասածը, հասկանում ես, որ սա նախագահ չէ, սա շարքային անտակտ լակոտ է:

Հաղթող նախագահը այսպիսի վարք ու կեցվածք չի դրսևորում:

Անգամ հաղթողի կերպար չունի, հաղթողին բնորոշ պահվածք ու առաքինություն չունի:

Այն աստիճան գոռոզ է ու մեծամիտ, ինքնափառաբանված, որ հայրը ողջ լիներ՝ կամաչեր որդու տեսակի ու արարքների համար:

Չնայած, հանուն արդարության՝ արածի ու նպատակին հասածի առումով «հորից լավ տղա է», հոր համեմատ՝ հալալ է:

Հիմա ինչպե՞ս չասեմ՝ ա՛յ տխմար, իջի՛ր երկնքից:

Նախ դու չես հաղթել, այլ նվեր ես ստացել… քեզ նվիրել են մի բան, որին դու արժանի չես, որի «ղադրը» չես էլ հասկանում:

Արցախը «քո հագով» չէ, այն քեզ համար ուղղակի ավար է, նրան տնօրինելը քեզ համար պարզապես՝ «պրինցիպ»:

Այն քեզ համար մի հեքիաթ է դրախտավայրի մասին, որին անտուն անհայրենիքներդ երազում էինք ունենալ որպես «վաթան»:

Արցախը ո՛չ քո անհայտ ծագմամբ նախնիներինն էր, ո՛չ հորդ, ո՛չ էլ քոնն է:

Դրա համար էլ այդ հողի վրա ոտքերդ հա դողալու են, վախը, տագնապն ու անհանգստությունն էլ քեզ հա ուղեկցելու են:

Դու դեռ տաք ես:

Դեռ չես հասցրել մտածել, որ հաշվարկ է գործել, նպատակահարմարություն է համարվել, որ ձեռքբերվածը ժամկետով է:

Վաղը այլ պատկեր կարող է լինի:

Դեռ վաղ է ուրախանալդ:

Դու «հաղթանակից» արբեցած ու էյֆորիկ շոկի մեջ հայտնված՝ տեղյակ էլ չես, որ պանդորայի արկղ ես բացել:

Որ այսօրվա աստեղային ժամդ վաղը դառնալու է գլխիդ փորձանք ու տառապանք:

Եվ հետո, քո անսահման ատելությունը մեր հանդեպ քեզ կործանելու է:

Բայց դու նաև յուրահատուկ տականք ես.

Ցեղասպան ես, էթնիկ զտում իրականացնես ու այսքանից հետո խոսես արցախահայերի հետ խաղաղ ու ապահով համագոյակցության մասի՞ն:

ՈՒ մենք պետք է հավատա՞նք:

Դու այն բարբարոս, վանդալ սրիկան ես, որն առավոտյան խոսում է հայ փախստականների Արցախ վերադառնալու, կրոնի ազատությունը ապահովելու, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության, հայոց լեզվի օգտագործման հնարավորության մասին, իսկ երեկոյան՝ զինվորական համազգեստը հագած, բայց կյանքում ձեռքդ զենք չվերցրած՝ սարերի հետնաֆոնին խոսում ես Զանգեզուրն ու Վայքը, Սևանն ու Երևանը վերցնելու մասին:

Դու այն տականքն ես, որ աշխարհի աչքին թոզ փչելով, տոլերանտ խաղալու համար խոսում ես խաղաղության մասին, բայց պատրաստվում ես կրկին պատերազմի:

Դու այն քոչվոր թյուրիմացությունն ես, որն իր հետևից իսպառ վերացնում է նստակյաց արիականի հետքն ու ժառանգությունը և դեռ խոսում հայերի հետ համակեցության մասին:

Համակեցություն, որտեղ չի լինելու հավասարություն, հայկական ոչ մի բառ, ոչ մի ցուցանակ, որտեղ եկեղեցիները պղծվում են, ալբանացվում կամ վերածվում մզկիթների:

Դե եկ ու համագոյակցի մեկի հետ, ով եկել է քեզ սպանելու:

Բայց մեզ հասնում է:

Հասնում է ունենալ քեզ պես թշնամի:

Մեզ հասնում է ունենալ քեզ պեսին,

քանի այստեղ ունենք քեզանից ոչ պակասին:

Մի տհասի, խելապակաս պատուհասի, որը երկիրը դարձրել է

Կահ-կարասի:

Ի՞նչ հող-հայրենիք, ի՞նչ թասիբ, ամոթ ու նամուս.

մարդը թերուս, ինքն իրենից անտարակույս… ինչպես ուզի, այնպես վարվի, խայտառակվի ու թե պարտվի,

դավաճանի, հերոսացվի, փրկիչ կարգվի, սրբադասվի ու թե անգամ նվաստացվի ու ստորացվի՝ միևնույն է այդ ամենը հանգիստ մարսի ու մեղքերից ձերբազատվի:

Մարդ, որը «դուխով» եկավ, «դուխով» խաղաղություն քարոզեց, «դուխով» պատերազմներ տանուլ տվեց, «դուխով» Եռաբլուր մեծացրեց, «դուխով» կապիտուլյացիաներ ստորագրեց, «դուխով» հողեր հանձնեց, հիմա էլ «դուխով» երկիր է կործանում:

Ինչևէ…

Մեզ բոլորիս հասնում է թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամին:

Կար մի ժամանակ թշնամուն «բառան» ու «ոչխար» էինք անվանում, «կիլդիմ» մուլտֆիլմ էին նկարում, մենք էլ ազգովի՝ հրճվում:

Հիմա՞ էլ են ոչխար, հիմա՞ էլ եք թշնամու վրա ծիծաղում, հիմա՞ էլ եք հպարտ ու անպարտ:

Տեսնես նրանք մեզ այսուհետ ի՞նչ են անվանարկելու:

Այո՛, գյադաների, պատահական-պատուհասների, ինֆանտիլների, դիլետանտ-դեմագոգների ու շրջմոլիկների ժամանակն է:

Իսկ մենք վերստին, այսքանից հետո ազգովի դեռ չենք խրատվում, ավելին՝ միամիտ ենք ու մոռացկոտ:

Չեն փոխվել ժամանակները, չենք փոխվել և մենք:

Հեղեղել են արյունը մեր, ավերել են օջախը մեր, իսկ մեր առաջնորդները թշնամու հետ սեղան են նստել, վստահ ձեռք սեղմել։

Հավատացել ենք ու նորեն վերականգնել ավեր օջախը մեր, հավատացել ենք ու խաբվել, հետո շուտ մոռացել ու նորեն խաբվել, ու նորեն պատժվել։

Դժվար ստեղծածը կորցրել ենք հանգիստ, կորցրել ենք ու հետո հասկացել կորցրածի արժեքը, և նորեն ու նորեն հավատացել ենք, թե կորցրածը վերջինն էր։

Միամիտ ու մոռացկոտ ենք:

Մեզ հասնում է այսպիսի դառը, քաոտիկ իրականությունը:

ՈՒ դեռ այնքան ժամանակ, մինչև որ խելքի գանք:

Այն օրին ենք հասել, որ ժամանակին հաղթանակներ կերտած հայերիս այսօրվա հարձակողական զենքը դարձել է անեծքը, պաշտպանողականը՝ աղոթքը:

Բարոյալքված, նվաստացած, խուճապահար, կամազուրկ, անզոր ու անճար հասարակություն ենք դարձել:

ՈՒ սա պետական կառավարման ու պետական քարոզչության արդյունքն է, որի հետ համակերպված ապրում ենք:

Գիտե՛մ, հոգնել եք անդադար պատերազմներից, սպառնալիքներից, ուզում եք հանգիստ ապրել, իսկ դրա գրավականն ու դարմանը՝ հողեր տալն է, հայրենիքը մաս-մաս հանձնելն ու թշնամու գթությանն ու ողորմածությանը հանձնվելն է:

Արցախի կորստի և դրա մարսման, անպատժելիության համատեքստում, ձեր լուռ համաձայնության, համակերպման ու անտարբերության արդյունքում՝ «այսինչը տանք, այնինչը տանք, հանգիստ ապրենք»-ը «արդարացված» տարբերակ է:

Շարունակեք նույն ոգով ու մտածելակերպով:

Տեսնենք, թե ինչքան ենք ձգելու, տեսնենք` ու՞ր ենք հասնելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ